|
Տեղական լուրեր
|
|
Հինգշաբթի, 16 Հունիս 2011 22:52 |
2011թ.-ի ապրիլից World Vision Talin Area Development Project հետ համատեղ իրականացվել է Արագածոտնի մարզի 5 համայնքներում գենետիկական հետակետների ստեղծում, ֆերմերների և արհեստական սերմնավորման մասնագետների ուսուցում: Այս ամենի նպատակն է, իրականացնել տավարի 250 գլխի արհեստական սերմնավորում ուսուցանված մասնագետների միջոցով:
Թալինի տարածաշրջանի 5 համայնքներում` Զովասար, Զառինջա, Թալին, Ներքին Բազմաբերդ, Կաքավաձոր, իրականացվել է հետևյալը` ավելի քան 75 ֆերմերների ուսուցանում, կաթնատու նախրի կառավարման, կովերի խնամքի, պահվածքի, մաքուր կաթ ստանալու և արհեստական սերմնավորման ու գենետիկական հատկանիշների բարելավվման առավելությունների վերաբերյալ իրազեկում: Նշված համայնքները World Vision-ի կողմից ընտրվել են, որպես աշխարհագրական կենտրոններ, որպեսզի ծառայությունը հասանելի լինի նաև հարակից համայնքներին:
Նշված համայնքները սպասարկող անասնաբույժներին ուսուցանվել է արհեստական սերմնավորման տեսական և գործնական տեխնոլոգիան:
Մասնագետների տեսական ուսուցումն ընդգրկում էր` արհեստական սերմնավորման առավելությունները, սերմնահեղուկի ստացման, պահպանման և ճիշտ օգտագործման տեխնոլոգիաները: Գործնական ուսուցման նպատակով յուրաքանչյուր համայնքում CARD-ի մասնագետների միջոցով իրականացվել է 10-ական գլխի ցուցադրական ուսուցողական սերմնավորում:
Արդյունքները ակնառու են. արդեն իրականացվել է 85 գլխի սերմնավորում, իսկ գենետիկայի բարելավման աշխատանքները Թալինի տարածաշրջանում նախատեսվում է դարձնել շարունակական` ընդլայնելով համայնքների թիվը: |
|
Վերջին Թարմացում on Հինգշաբթի, 16 Հունիս 2011 22:59 |