Նորություններ / Միջազգային լուրեր / ԻՆՉՈ՞Ւ Է ԽՈՏՈՎ ՍՆՎՈՂ ՏԱՎԱՐԻ ՄԻՍՆ ԱՎԵԼԻ ԱՌՈՂՋԱՐԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ, ՔԱՆ ՀԱՑԱՀԱՏԻԿՈՎ ՍՆՎՈՂ ՏԱՎԱՐԻ ՄԻՍԸ
ԻՆՉՈ՞Ւ Է ԽՈՏՈՎ ՍՆՎՈՂ ՏԱՎԱՐԻ ՄԻՍՆ ԱՎԵԼԻ ԱՌՈՂՋԱՐԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ, ՔԱՆ ՀԱՑԱՀԱՏԻԿՈՎ ՍՆՎՈՂ ՏԱՎԱՐԻ ՄԻՍԸ PDF Տպել
Միջազգային լուրեր
Ուրբաթ, 26 Օգոստոս 2011 11:21

beefԽոտով սնվող խոշոր եղջերավոր անասուններն ազատ են` դաշտերում թափառելու: Նրանց դիետայի բաղադրիչ մասն են կազմում խոտը, բնական բույսերն ու ծաղիկները: Այսպիսի տավարի միսն օգտագործելն առավել օգտակար է: Այսպիսի խոշոր եղջերավոր անասունների միսն ունի 1/3 ավելի քիչ ճարպեր, քան հացահատիկով սնվող եզան միսը:


Միսն էլ ավելի համեղ է և ունի որսի մսի համ ու հոտ, քանի որ կենդանու կերած խոտն ու ծաղիկը հանդիսանում են անուշահոտ բուրմունքի հիմք, իսկ հացահատիկով սնվող կենդանու մսի համը հիմնականում ապահովում է ճարպը: Խոտով սնվող տավարի ճարպն ավելի սննդարար է մարդկանց համար: Յուրաքանչյուր երեք ունցիա պարունակում է 35 մգ օմեգա 3 ճարպաթթու, ինչպես նաեւ EPA եւ DHA (eicosapentaenoic acid and docosahexaenoic acid), որոնք պաշտպանում են մեր սիրտն ու ուղեղը), իսկ ցորենով սնվող տավարի միսը`18 մգ:


Բացի այդ, խոտով սնվող տավարի միսը պարունակում է երկու անգամ ավելի շատ խոնարհվող լինոլային թթու (26 մգ` համեմատ հացահատիկով սնվող տավարի մսին, որը պարունակում է ընդամենը 13 մգ): Հայտնաբերվել է, որ խոնարհվող լինոլային թթուն ոչ միայն հեշտացնում է քաշ կորցնելը, այլեւ նվազեցնում է սրտի հիվանդության վտանգը եւ քաղցկեղի հավանականությունը:


Հոդվածն արտատպված է Examiner.com-ից 

Վերջին Թարմացում on Ուրբաթ, 26 Օգոստոս 2011 11:25