15 Փտր 2020
«ՎԴԻՊ-Ը ՈՐՊԵՍ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԻՋՈՑ» դասընթաց Աչաջուրի համայնքում
2020թ․ փետրվարի 15-ին Աչաջուր համայնքի գյուղատնտեսական սպասարկման կենտրոնում, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն կողմից ֆինանսավորվող՝ «Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայր» ՀԿ-ի և CARD հիմնադրամի կազմակերպած «Վնասակար օրգանիզմների դեմ ինտեգրացված պայքարը՝ որպես պեստիցիդների օգտագործման նվազեցման միջոց» թեմայով դասընթացը։ Դասընթացը վարում էր Գայանե Ավագյանը։ Մասնակցում էին տարբեր համայնքներից ներգրավված ֆերմերներ։ Քննարկվող թեմաներն էին՝ ՎԴԻՊ-ի հիմնական սկզբունքները, ՎԴԻՊ-ի կիրառումը գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության տեխնոլոգիայում և PERSUAP-ով թույլատրված պեստիցիդների օգտագործումը ՎԴԻՊ-ում։ Դասընթացի վերջում հարց ու պատասխանի տեսքով քննարկվեցին առկա խնդիրներն ու դրանց հավանական լուծումները: