16 Փտր 2022
ՀՀ-ում «Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրում» ծրագրի մեկնարկային հանդիպումը
2022թ․ փետրվարի 16-ին տեղի ունեցավ ՀՀ-ում «Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրում» ծրագրի մեկնարկային հանդիպումը։
Միջոցառմանը մասնակցում էին Ավստրիական զարգացման գործակալության (ADA) երևանյան գրասենյակի ղեկավար Կապեր Կլաուսը, Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրելյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի, ինչպես նաև շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչներ։
Ծրագիրը, որի տևողությունը 42 ամիս է, իրականացվելու է Հայաստանի բոլոր մարզերում CARD հիմնադրամի կողմից Ավստրիական զարգացման գործակալության ֆինասավորմամբ և նպատակ ունի աջակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից համապետական ծրագրի առավել արդյունավետ իրականացմանը։ Նպատակն է հանրապետությունում ներդնել և գործարկել խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման և հաշվառման համակարգ, որը հնարավորություն կընձեռի զգալիորեն բարելավել կենդանիների հիվանդությունների վերահսկման և տարածման կանխարգելման, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության մակարդակը։