13 Հկտ 2023
Համակարգային բարեփոխում գյուղատնտեսական կրթության ոլորտում
Կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը ՀՀ-ում թևակոխում է առավել կարևոր կառուցվածքային փուլ։ Այս փուլի համակարգային բարեփոխումներից է խ․ե․կ․ համարակալման և հաշվառման թեմայով դասընթացի ներառումը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի ուսումնական պլանում։
Հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ կենդանիների համարակալման և հաշվառման վերաբերյալ հերթական դասը, որի ընթացքում ուսանողները ծանոթացան համարակալման տեխնիկային, օգտագործվող գործիքներին ու պարագաներին։ Դասերի ընթացքում նրանք կծանոթանան նաև «ԱՆԻ ՊԱՍ էլեկտրոնային համակարգին՝ ստանալով տեսական և գործնական գիտելիքներ համարակալման և հաշվառման ողջ գործընթացի մասին։
ՀՀ-ում խ․ե․կ․ համարակալման և հաշվառման ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Ծրագրին ֆինանսական ու տեխնիկական աջակցություն է տրամադրում Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA) ՝ CARD հիմնադրամի միջոցով:
<>