
12 Փտր 2016
Նիդեռլանդների Թագավորության դեսպանի ճանաչողական այցը CARD հիմնադրամ
Ս․թ․ փետրվարին 9-ին պաշտոնավարության շրջանակներում Հայաստանում գտնվող Նիդերլանդների Թագավորության դեսպան Ջոս Դուման (Jos Douma) ճանաչողական այցով «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամում էր: Նա մանրամասն ծանոթացավ հիմնադրամի աշխատանքերին և ծավալած գործունեությանը: Այցի ընթացքում CARD հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը ներկայացրեց կազմակերպության ստեղծման պատմությունը, զարգացման տեսլականն ու առաջիկա ծրագրերը: Ջերմ ու բարի մթնոլորտում կայացած հանդիպման արդյունքում կառուցողական համագործակցության նոր նախապայմաններ ստեղծվեցին։

