
22 Մրտ 2016
Գյուղատնտեսության քաղաքականության սեմինար՝ հիմնված Իսրայելի փորձի վրա
Մարտի 14-ից 18-ը, (CARD) հիմնադրամը AVAG Solutions-ի հետ միասին, հյուրընկալվեց 5 օր տևողությամբ սեմինարի ՝ «Գյուղատնտեսական Քաղաքականություն» թեմայով։ Սեմինարը ֆինանսավորել էր ԱՄՆ ՄԶԳ-ն (USAID), «Հայաստանի տնտեսական աճին ուղղված քաղաքականություն» ծրագրի շրջանակներում։
Սեմինարը նվիրված էր գյուղատնտեսության կառավարման խնդիրներին, ինչպես նաև դրամական օժանդակության քաղաքականության զարգացմանն ու իրականացմանը։ Սեմինարի թիրախային ունկնդիրների շարքում էին ներկայացուցիչներ ոչ միայն պետական այլ նաև մասնավոր սեկտորներից։
Իր ողջույնի խոսքի ընթացքում ՀՀ Գյուղատնտեսության նախարար` պարոն Արմեն Հարությունյանը նշեց,- «Ներդրումներ ներգրավվելու համար ավելի լավ գյուղատնտեսական քաղաքականություն զարգացնելը համարվում է այն 4 հիմնական ուղղություններից մեկը, որիին ՀՀ գյուղատնտեսության նախարարը մեծ կարևորություն է տալիս, ենթակառուցվածքի զարգացման հետ մեկտեղ. օրինական և սահմանված բարելավվում և ֆինանսական հասանելիություն»։ ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչ` Հայկանուշ Բագրատունյանը նույնպես ողջունեց մասնակիցներին և նշեց,- «ԱՄՆ ՄԶԳ-ն շատ ուրախ է կազմակերպել սեմինարը։ Գյուղատնտեսությունը մեր գլխավոր ոլորտներից մեկն է։ Առաջին հերթին այն ապահովում է երկրի սննդամթերքի անվտանգությունը, այն նաև Հայաստանում համախառն ներքին արդյունքի (GDP) ամենամեծ աջակիցն է։ Մենք հավատում ենք, որ ճիշտ մշակված քաղաքականությունը շատ բան կարող է անել։ Գյուղատնտեսությունը Հայաստանում զգալի օգնության կարիք ունի` քաղաքականության առումով։ Մենք տեսնում ենք, որ արտադրողականությունը դեռ շատ ցածր է, և կառավարությունն անելու շատ բան ունի»։
Սեմինարն անցկացնելու համար, կայացած մասնագետներ էին հրավիրվել Իսրայելից. Դոկտոր Էֆրաթ Հադասը՝ Իսրայելում Գյուղատնտեսության և Գյուղի Զարգացման նախարարությունից և դոկտոր Յոավ Գալը՝ գյուղատնտեսության փորձագետ և խորհրդատու։ Նրանք ներկայացրեցին Իսրայելի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը նպաստող հիմնական գործոնների մասին։ Իսրայելի փորձի վրա հիմնվելով՝ մասնակիցներն ունեին նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու հնարավորություն, որոնք կարող են ընդունվել և հարմարեցվել Հայաստանում։ Մասնակիցները ոչ միայն ձեռք բերեցին արժեքավոր տեսական գիտելիքներ, այլ նաև ակտիվ մասնակցություն ունեցան տարբեր թեմաների շուրջ քննարկումների մեջ։
Սեմինարի օրերից մեկը նվիրվեց դաշտային ուղևորությանը, որի ընթացքում մասնագիցներն ու մասնագետները CARD հիմնադրամի աշխատակիցների ուղեկցությամբ այցելեցին ջերմոցներ և բաց դաշտային ֆերմաներ՝ Դարակերտ համայնքում, Արարատի մարզում, ինչպես նաև «Cattle Ox» անասնապահական ֆերմա։ Ջերմոցներ այցելություն կատարելուց հետո, Դարակերտի գյուղի սպասարկման կենտրոնում կազմակերպվեց հանդիպում, որտեղ ֆերմերներն ու ջերմոցների սեփականատերերը հնարավորություն ունեցան իրենց հարցերով դիմել իսրայելցի փորձագետներին, ինչպես նաև ՀՀ Գյուղատնտեսության նախարարության, Էկոնոմիկայի նախարարության, Ֆինանսների և Տարածքային Կառավարման նախարությունների ներկյացուցիչներին։ Անդրադառնալով Իսրայելի փորձին՝ փորձագետներն ասեցին,- «Իսրայելում մենք հաջողության ենք հասնում՝ միասին աշխատելով. խորհրդատվական ծառայությունների բաժինը, Գյուղատնտեսության Նախարարությունը, հետազոտական կենտրոններն ու ֆերմերները։ Մարդկային ռեսուրսը հաջողության համար առաջին գրավականն է»։ Սեմինարն ավարտվեց մասնակիցների կողմից պատրաստված նախագծերի ներկայացմամբ՝որոնք պատրաստվել էին շաբաթվա ընթացքում։ Մասնակիցները պարգևատրվեցին ավարտական վկայականներով։

