
11 Ապր 2016
Կենդանիների արդյունավետությունը սկսում է որակյալ խոտի սերմից
Ապրիլի 4-ից 7-ը, CARD հիմնադրամը «ADA Կենդանիների Առողջության Կառավարման» նախագծի շրջանակներում, հյուրընկալեց Դոկտոր Լեքս վան դեր Վերդին՝ ով դանիական «Բարենբրուգ» ընկերության արտահանման մենեջերն է, որը մասնագիտացված է խոտերի և կերի ընդավորների աճեցման մեջ։ Այն ունի իր 18 գործող ընկերություններն ու 29 մասնաճյուղերը 6 աշխարհամասերում, և համարվում է 2-րդ ամենամեծ խոտի սերմի ընկերությունը ամբողջ աշխարհում։ CARD Հիմնադրամի և «Barenbrug» ընկերության միջև համագործակցությունը գոյություն ունի 2011 թվականից։ 2012 թվականին CARD-ի տնօրեն՝ պարոն Գագիկ Սարդարյանը և անասնաբուծության ծրագրի խորհրդատու՝ պարոն Արման Օհանյանը, այցելություն կատարեցին Նիդերլանդներ` քննարկելու հետագա համագործակցության հնարավորությունները և ծանոթանալու ընկերությանը հենց տեղում։ Սկսած 2012 թվականից, CARD Ագրոսերվիսը ներկրում է կերի ընդավորներ «Barenbrug» ընկերությունից և մի շարք անասնակերի փորձարկումներ են իրականացվել, դրական արդյունքներով։
Սա՝ դոկտոր Լեքս վան դեր Վերդի առաջին այցն էր Հայաստան, որն իր մեջ ներառում է նաև հանդիպումներ ՝ CARD հիմնադրամի և CARD Ագրոսերվիսի տնօրեն՝Գագիկ Սարդարյանի հետ, կենդանիների առողջության և անասնաբուծության վարչության հետ, ինչպես նաև Հայաստանի Ագրարային Համալսարանի պրեֆեսոր՝ Գագիկ Թովմասյանի հետ, ով նաև համարվում է Հայաստանում՝ արոտավայրերի վերանորոգման և կառավարման համար տարբեր ծրագրերի խորհրդատու։ Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ցուցադրական հողամասեր տեղադրելու համար նախատեսված նոր ապրանքների ներկրումը Հայաստան և տրամադրվեց փորձարկումների կազմակերպան խորհրդատվություն։ Ապրիլի 6-ին դոկտոր Լեքս վան դեր Վերդը կազմակերպեց «Կերային արտադրանք, լավագույն փորձը և մշակումը» թեմայով դասընթաց՝ Ֆերմայի և Անասնաբուժական ծառայության կենտրոնի մենեջերների համար։ Դասընթացի ընթացքում նա ներկայացրեց` Milkway, Lucerne և այլ մշտական խոտածածկի ապրանքնարի վերաբերյալ պրեզենտացիա։ Հանդիպումից հետո, կազմակերպվեց այց դեպի Արտաշավանի գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն՝ Հայաստանում խոտածածկի վիճակն ավելի լավ հասկանալու նպատակով։

