
19 Ապր 2016
Ֆրանսիական ընկերությունների այցը Հայաստան
Ապրիլի 11-ից 15-ը Ժամանակահատվածում, CARD Հիմնադրամը հյուրընկալեց ֆրանսիական երկու ընկերությունների ներկայացուցիչների՝ մասնագիտացված ոռոգման համակարգերի և գինեգործության արդյունաբերության համար նախատեսված սարքավորումների մեջ։ Պարոն Բապտիստ Քոհենը՝ Pera Pellenc ընկերությունից և տիկին Ալիսա Ռաքթմադուխը՝ SCP ընկերությունից, այցելեցին Հայաստան՝ ներկայացնելու իրենց ծառայությունները և ծանոթացան երկրի խաղողագործության ոլորտին։ Նրանք այցելություններ կատարեցին մի շարք գինու գործարաններ և կոնյակ արտադրող ընկերություններ Երևանում և մարզերում։ 2016թ. ապրիլի 13-ին նրանք գինի արտադրողների և խաղողագործների համար անցկացրեցին սեմինար։ Տիկին Ալիսա Ռաքթմադուխը ներկայացրեց SCP ընկերությունը, որը առաջարկում է վերջնական ոռոգման ծրագրեր և դրանց հետ կապված ծառայություններ՝ հիմնվելով ավելի քան 50 տարվա ոռոգման և ջրային լուծույթների ոլորտում հմտությունների վրա։ Բոլոր լուծույթները պարզ են և հիմնված են նախնական ուսումնասիրությունների վրա, որոնք հաշվի են առնում հատուկ պայմանները և հարգում են ջրի խնայողության առումով, հաճախորդների թիրախները։
Պարոն Բապտիստ Քոհենը ներկայացրեց Pera Pellenc ընկերությունը, որը նախագծում և արտադրում է սարքավորումներ՝ հանքափորից մինչև արտադրություն, և ջերմաստիճանի կարգավորումից մինչև ջերմային բուժում։ Ընկերությունը արտահանում է կատարում ամբողջ աշխարհով մեկ և իր անունը դարձրել է որակ, վստահելի ապրանքանիշ։ Ընկերության կրթված մասնագետները միշտ պատրաստ են ապահովելու հետվաճառքային պատշաճ սպասարկում, այդպիսով հաճախորդներին հնարավորություն ընձեռնելով՝ մոտենալ բերքահավաքի շրջանին, աշխատանքային լիարժեք սարքավորումներով։ Սեմինարի ընթացքում, երկու ընկերություններն էլ ներկայացրեցին իրենց կողմից առաջարկվող ապրանքների և ծառայությունների շարքը՝ սիրով պատասխանելով իրենց տրված հարցերին։
Նման իրադարձությունները կարող են մեծ նշանակություն ունենալ և կարող են հիմք հանդիսանալ հետագա փոխադարձ համագործակցության համար։

