18 Մյս 2026
Հանդիպում ուսանողների հետ ԿՀՀ ոլորտի զարգացման վերաբերյալ
Կարևորելով անասնաբույժ մասնագետների առանցքային դերը կենդանիների համարակալման և հաշվառման, կենդանիների առողջության պահպանման և սննդամթերքի անվտանգության ապահովման գործընթացներում՝ մայիսի 12-ին CARD հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Անասնաբուժական բժշկագիտության ֆակուլտետի ուսանողների հետ։ Հանդիպման նպատակն էր ներկայացնել Կենդանիների հաշվառման և համարակալման (ԿՀՀ) ծրագրի կարևորությունը, քննարկել պետական և մասնավոր համակարգերում մասնագիտական ներգրավման հնարավորությունները, ինչպես նաև խթանել երիտասարդ մասնագետների մասնակցությունը ոլորտի զարգացման գործընթացներին։ Հանդիպմանը մասնակցում էին համալսարանի տարբեր կուրսերի ուսանողներ։ Հանդիպման ընթացքում ծավալվեց հետաքրքիր և բովանդակալից քննարկում, որի շրջանակում բարձրաձայնվեցին ոլորտում առկա հիմնախնդիրները, երիտասարդ մասնագետների մասնագիտական զարգացման և զբաղվածության հնարավորությունները, ինչպես նաև անասնաբուժական համակարգի զարգացման հեռանկարները։ Քննարկման արդյունքում կարևորվեց երիտասարդ սերնդի ակտիվ ներգրավվածությունը ոլորտային գործընթացներում, և ձեռք բերվեց պայմանավորվածություն պարբերաբար կազմակերպել նման հանդիպումներ՝ հավաքագրելու ապագա մասնագետների մասնագիտական կարծիքներն ու առաջարկությունները՝ հաշվի առնելով, որ հենց երիտասարդ սերունդն է շարունակելու և զարգացնելու ոլորտը։ ***Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Ծրագրին ֆինանսական և տեխնիկական աջակցություն է տրամադրում Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA)` CARD հիմնադրամի միջոցով։