ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդն իրականացնում է ռազմավարական վերահսկողություն կազմակերպության նպատակների և խնդիրների իրագործման նկատմամբ, որոնք նպատակաուղղված են Հայաստանի գյուղատնտեսության, ագրոբիզնեսների և գյուղական համայնքների կարիքների հասցեագրմանը: Խորհրդի անդամներն ունեն հարուստ աշխատանքային փորձ և ներկայացնում են տարբեր հաստատություններ` ներառյալ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, մասնավոր հատված և գյուղական համայնքների ներկայացուցիչներ:
Հոգաբարձուների խորհուրդը հաստատում է կազմակերպության տարեկան բյուջեն և ծրագրերը, տարեկան հաշվետվությունները, ինչպես նաև Հիմնադրամի կանոնադրության մեջ կատարվող փոփոխությունները: