28 Հկտ 2021
Կանանց ներուժի զարգացում
ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության կողմից ֆինանսավորվող Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ ծրագրի «Հայաստանում գյուղական ձեռնարկատիրության առաջատար կանայք» բաղադրիչի նպատակն է հնարավորություն ընձեռել համայնքների կանանց ավելի ակտիվ մասնակցել տնտեսական հնարավորություններ ստեղծելու գործընթացին՝ վերջիններիս ներուժի զարգացման միջոցով։
Բաղադրիչի շրջանակներում մեկնարկել են ներածական դասընթացներ ձեռնարկատիրական հիմունքների, շուկայաբանության և հաղորդակցման հմտությունների զարգացման, ինչպես նաև ընտանեկան բռնության թեմաներով իրազեկության բարձրացման վերաբերյալ, որոնց մասնակցել են Հայաստանի տարբեր գյուղական համայնքները ներկայացնող կանայք։
Դասընթացները միտված են ձեռներեցության վերաբերյալ էական գիտելիքների ու հմտություննի զարգացմանը՝ աջակցելով բիզնես գաղափարների ձևավորման կամ գյուղատնտեսության ոլորտում արդեն իսկ գործող բիզնեսների բարելավման հարցում։