Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն> հիմնադրամի Գյուղի զարգացման բաժինն առաջարկում է տեխնիկական աջակցության ու խորհրդատվական ծառայություններ, ինչպես նաև ծրագրեր տարբեր ռազմավարական ոլորտներում` ներառյալ գործարարության զարգացում, շուկայավարում, կառավարում, գյուղատնտեսական արտադրություն, ջրային ռեսուրսների կառավարում և երիտասարդների ու կանանց կարողությունների զարգացում: Իր կարողությունների հզորացման նպատակով` ԱԳԶԿ հիմնադրամը ներգրավում է Հայաստանի պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչներին` ստորև նշված գործընկերների հետ համատեղ իրականացնելով ԱԳԶԿ-ի առաքելության իրագործմանն ուղղված ծրագրեր.
- Փոքր գյուղացիական տնտեսություններում ջրային պաշարների արդյունավետ օգտագործման խթանմանն ուղղված «Ջրային պաշարների կառավարման հետազոտական կենտրոնը» (SFWRMC/ՋՊԿՀԿ)
- Հայաստանի ազգային ագրարային համալսարանը և դրա խորհրդատվական ծառայությունը.
- ԱՐԻԴ այծաբուծական կենտրոնը
- Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնները (ԳԱՄԿ-եր):
Միասին` ԱԳԶԿ հիմնադրամի գյուղի զարգացման բաժինը և նրա գործընկերներն առաջարկում են հետևյալ ծրագրերն ու համապատասխան ծառայությունները.
Շուկայական ենթակառուցվածքների զարգացում գյուղական համայնքների համար
- Սառնարանային պահպանության շղթայի ցանցի ստեղծում
- Հետբերքահավաքային գործընթացների և արտադրանքի փաթեթավորման բարելավում
- Տարածաշրջանային շուկայատեղի զարգացում. մեծածախ և մանրածախ (ճանապարհամերձ) շուկաներ
- Գյուղատնտեսական մթերքների տարածաշրջանային տոնավաճառների կազմակերպում
- Գործարար աջակցություն վաճառքի և գնման պայմանագրերի կնքման գործում
- Շուկայական տեղեկատվության համակարգերի զարգացում
- Աջակցություն ֆերմերային, ապրանքային և միջմասնագիտական կազմակերպությունների ստեղծման ու հզորացման նախաձեռնություններին:
Ռազմավարական նշանակություն ունեցող գյուղական շրջաններում ՓՄՁ-ների զարգացում
- Աջակցություն գյուղական շրջաններում բիզնես սկսելու և զարգացնելու գործում
- Աջակցություն Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շրջանավարտներին ՓՄՁ-ների հետ աշխատելու գործում:
Գյուղական համայքների երիտասարդների և կանանց առաջնորդության կարողությունների զարգացում
- Կրթական և սոցիալական նախաձեռնություններում երիտասարդների մասնակցության հնարավորությունների ստեղծում` գյուղական շրջաններում քաղաքացիաիրավական գիտակցության կրթության նպատակով
- Համայնքային նախաձեռնություններում երիտասարդ ֆերմերների դերակատարման կարևորության հզորացում` գյուղատնտեսական արտադրության և շուկայավարման բարելավման միջոցով
- Աջակցություն կին ձեռնարկատերերին գյուղական բնակչության կենսամակարդակի բարելավման գործում
- Աջակցություն իրենց համայնքներում գյուղատնտեսական գիտելիքների խթանման գործունեությունում ներգրավված երիտասարդներին ու կանանց` ֆերմերային տնտեսությունների վարման և կառավարման նորարար մեթոդների ներկայացման նախաձեռնություններում:
Գյուղատնտեսական արտադրության արդյունավետության բարելավում
- Աջակցություն գյուղացիական տնտեսությունների մակարդակով անասնաբուծության և բուսաբուծության ոլորտներում արտադրանքի որակի բարելավմանը` հետագա վերամշակման և իրացման համար արտադրվող ապրանքների որակի բարձրացման նպատակով
- Հողագործական գործիքների/սարքավորումների, մշակաբույսերի նոր տեսակների, բարձրորակ ցեղատեսակների ներմուծում` արտադրության բարելավման նպատակով
- Գյուղական շրջաններում անասնաբուժական և կենդանիների առողջության կառավարման համակարգերի բարելավում:
Գյուղատնտեսության ոլորտում ջրային ռեսուրսների կառավարում
- Ոռոգման նոր համակարգերի ստեղծում կամ առկա համակարգերի վերականգնում և վերազինում
- Ոռոգման փոքրամասշտաբ ծրագրերի նախագծման և իրականացման վերահսկում` ջրօգտագործման արդյունավետությունը բարելավելու նպատակով:
Աջակցություն նոր տեխնոլոգիաների ներդրմանը և նոր գյուղ. ներդրանքների և փոքր սարքավորումների մատակարարմանը
- Աջակցություն գյուղատնտեսական ներդրանքների մատակարարման շղթայի սահմանափակումների/խոչընդոտների վերացման գործում
- Աջակցություն նոր տեխնոլոգիաների կիրառման խթանմանը և ներդրմանը
Գյուղատնտեսական նոր ներդրանքների ներկայացում և մշակաբույսերի նոր տեսակների փորձարարական ծրագրերի իրականացում: