Մրցույթ AIR#01-22

29 հուլիս, 2022թ.

«Ագրոբիզնեսի      և      գյուղի      զարգացման      կենտրոն»      հիմնադրամը      (CARD)

«Ավստրիական զարգացման գործակալության» (ADA) կողմից ֆինանսավորվող « ՀՀ-ում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրում » ծրագրի իրականացման շրջանակում հայտարարում է՝ Դյուրակիր համակարգիչներ և համակարգչային պարագաներ մատակարարելու  մրցույթ։

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք, որոնք ունեն համակարգիչներ մատակարարելու առնվազն 3 տարվա փորձ, բավարարում են սույն հայտարարությամբ և հրավերով սահմանված որակավորման չափանիշներին, ունեն նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող իրավունք, տեխնիկական և ֆինանսական միջոցներ:

Մրցույթային փաթեթները կարելի է ձեռք բերել CARD հիմնադրամի գրասենյակից ՝ ՀՀ ք. Երևան, Ազատության 1/21-40 հասցեով ՝ ներկայացնելով կազմակերպության պետռեգիստի վկայականի պատճեն մինչև ս.թ.-ի օգոստոսի 8-ը ժամը 17:00:

Փաթեթների էլեկտրոնային տարբերակները տեղակայված են նաև www.card.am կայքում: Մրցույթի հաղթող է ճանաչվելու մրցույթի որակավորման չափանիշներին առավելագունս համապատասխանող մասնակիցը:

Հայտերը անհրաժեշտ է ներկայացնել CARD հիմնադրամի գրասենյակ՝ կնքված փակ ծրարների մեջ մինչև 12  օգոստոս,  2022թ.,  ժամը  12:00-ն  Հայտերը  պետք  է  ուժի մեջ լինեն բացման օրից 10 օր։

Նշված ժամկետից հետո ստացված հայտերը չեն մասնակցի հայտերի բացմանը, որը տեղի կունենա  2022թ. Օգոստոսի 12-ին, ժամը 14։00-ին CARD հիմնադրամի գրասենյակում մասնակցելու ցանկություն հայտնած հայտատուների ներկայությամբ։

ANNOUNCEMENT

Vocational Training for Farmer...

01.08.2022

JOBS

The last vacancy